M Card Tech

Մ Քարտ Տեխ ՍՊԸ պլաստիկ քարտերի շուկայում է 1997 թվականից: Մ Քարտ Տեխ-ը իր հետևողական աշխատանքի շնորհիվ հասցրել է ձեռք բերել հայկական շուկայում պլաստիկ քարտերի պատրաստման և տպագրման ոլորտում առաջատարի դիրքերը: Մեր հաճախորդների թվին են պատկանում հանրապետության տասնյակ առաջատար ձեռնարկություններ: Տարիների ընթացքում Մ Քարտ Տեխ ընկերությունը, ներկրելով ժամանակակից տեխնոլոգիաներ և հիմնվելով սեփական փորձի վրա, կարողացել է կատարելագործել պլաստիկ քարտերի արտադրությունը: Մենք օգտագործում ենք տպագրման տարբեր եղանակներ, որոնք համապատասխանում են միջազգային ստանդարտներին: Ինչպես նաև առանձնակի ուշադրություն է դարձվում պլաստիկ քարտերի արտադրության ընթացքում օգտագործվող նյութերին: Մ Քարտ Տեխ ՍՊԸ երկար տարիների աշխատանքի շնորհիվ կարողացել է ձեռք բերել վստահություն տպագրական շուկայում:Առաջարկում ենք անհատականացման և պաշտպանության տարբեր աստիճաններ` մագնիսական HiCo և LoCo թաղանթների կոդավորում, էմբոս, ստորագրության դաշտ, բարկոդ և ցանկացած այլ անհատականացման ու պաշտպանության էլեմենտներ: Մեր տպագրության արտադրողական հնարավորությունները թույլ են տալիս տպագրել ցանկացած քանակի և տեսակի պլաստիկ քարտեր: Մ Քարտ Տեխ ընկերության հիմնական սկզբունքն է`արտադրել բարձր որակի պլաստիկ քարտեր` համեմատաբար ցածր գներով: Մեր ընկերության հաջողության գաղտնիքն՝ պլաստիկ քարտերի շուկայում կատարվող փոփոխություններին օպերատիվ արձագանքելու արդյունք է: